43 երկիր կմասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին

43 երկիր կմասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին

PanARMENIAN.Net - 43 երկիր կմասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին, ասվում է մրցույթի պաշտոնական կայքում: Մասնակիցների այդ քանակը ռեկորդային է երգի մրցույթի համար:

Մասնակիցների թվում են` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան: Նշվում է, որ Ռումինիան և Պորտուգալիան նախորդ տարի չեն մասնակցել եվրոպական մրցույթին: «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 9-11-ը, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին:

Կիպրոսը դարձավ առաջին երկիրը, որը հրապարակեց իր մասնակցի անունը` դա հայազգի Հովիկ Դեմիրչյանն է շվեդացի կոմպոզիտոր Թոմաս Գսոնի երգով:

Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ն ընդունելու իրավունք ստացավ «1944» երգով երգչուհի Ջամալայի հաղթանակի շնորհիվ «Եվրատեսիլ-2016»-ում:

Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը հայտարարել է, որ Ուկրաինան թույլ չի տա մասնակցել մրցույթին այն ռուս երգիչներին, որոնք հայտնվել են «սև ցուցակում, որտեղ ավելի քան 80 անուն է ներառված: Նրանց թվում են Ստաս Պյեխան, Վալերիան, Օլեգ Գազմանովը: Ըստ Նիշչուկի, եթե այդ երգիչներից որևէ մեկի հաղթանակն ուղղորդեն ազգային փուլում, դա կլինի «գիտակցված սադրանք»:

Այժմ Եվրոպացի հեռարձակողների միությունը բանակցում է Ուկրաինայի իշխանությունների հետ «սև ցուցակում» ընդգրկված ռուս երգիչների հարցով:

Ընթերցեք նաև. «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է (վիդեո)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---