Հայաստանն 99-րդն է աշխարհի բարգավաճ երկրների վարկանիշում

Հայաստանն 99-րդն է աշխարհի բարգավաճ երկրների վարկանիշում

PanARMENIAN.Net - 2016-ին Հայաստանը 99-րդ հորիզոնականն է զբաղեցրել 149 երկրի թվում բրիտանական Legatum Institute-ի կազմած բարգավաճման վարկանիշում (Prosperity Index)` 2015-ի համեմատ (93 տեղ) նահանջելով 6 կետով:

Հետազոտությունը հիմնված է մի շարք ցուցանիշների համադրման վրա, որոնք բաժանված են 9 խմբի` տնտեսություն, բիզնես հնարավորություններ, պետական կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն և պաշտպանվածություն, անձնական ազատություններ, սոցիալական կապիտալ և շրջակա միջավայր:

Ըստ վարկանիշի, Հայաստանի ամենացածր ցուցանիշը գրանցվել է սոցիալական կապիտալ բաժնում` 141 տեղ, լավագույնը` կրթություն` 56 հորիզոնական: Մյուս խմբերում հետևյալ պատկերն է. էկոնոմիկա` 115 տեղ, պետկառավարում` 107, շրջակա միջավայր` 104, առողջապահություն` 100, անձնական ազատություններ` 99, ձեռներեցության հնարավորություններ` 83, անվտանգություն և պաշտպանվածություն` 70, գրում է ԱՌԿԱ-ն:

Հետխորհրդային տարածքից Հայաստանից առաջ են Էստոնիան (26 հորիզոնական), Լատվիան (37 հորիզոնական), Լիտվան (42 հորիզոնական), Ղրղղզստանը (77 հորիզոնական), Ղազախստանը (82 հորիզոնական), Վրաստանը (84 հորիզոնական), ՌԴ-ն (95 հորիզոնական), Մոլդովան (96 հորիզոնական), Բելառուսը (98 հորիզոնական): Հայաստանն առաջ է Տաջիկստանից (100 հորիզոնական), Ադրբեջանից (103 հորիզոնական) և Ուկրաինայից (107 հորիզոնական):

Առաջին հնգյակում են Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան ու Կանադան, իսկ եզրափակում են` Կոնգոն, Սուդանը, Հարավկենտրոնական Հանրապետությունը, Աֆղանստանն ու Եմենը:

Վարկանիշ կազմելիս հաշվի են առնվում ոչ միայն բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակն ու այլ տնտեսական ցուցանիշներ, այլ նաև բջջային հեռախոսների քանակը, մանկական մահացության ցուցանիշը, քաղաքացիների հավատն ազնիվ ընտրություններին և այլ տվյալներ, որոնք թույլ են տալիս դատել երկրում իրավիճակի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---