Իրաքում խաղաղ բնակիչներին տեղափոխող բեռնատար է պայթել. 18 զոհ կա

Իրաքում խաղաղ բնակիչներին տեղափոխող բեռնատար է պայթել. 18 զոհ կա

PanARMENIAN.Net - Իրաքում խաղաղ բնակիչներին տեղափոխող բեռնատար է պայթել ականից, մարդիկ հեռանում էին Հավիջա քաղաքից: Զոհվել է 17 խաղաղ քաղաքացի և 1 ոստիկան:

Իրաքցիները փախչում են Մոսուլից 120 կմ հեռավորության վրա գտնվող Հավիջա քաղաքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Քաղաքը Մոսուլից դեպի հարավ է գտնվում, այն վերահսկվում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից 2014-ի հունիսից:

Ավելի վաղ հայտնի դարձավ Ալ Ալյամ ուղևորվող 12 անձի մահվան մասին, որոնք ոստիկանության մեքենայում էին:

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլում պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի` օդային գրոհների ժամանակ նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Այդ մասին ասել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավին Շամդասանին:

Իրաքյան բանակը գրոհում է ահաբեկիչների դիրքերը Մոսուլում: Վերջին տվյալների համաձայն, նրանց հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի 6 շրջանից, ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրում:

2014-ից ԻՊ հսկողության տակ գտնվող Մոսուլի գրոհը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերի 16-ին: Մարտական գործողություններին մասնակցում են Իրաքի կառավարական զոքերը, քուրդ զինվորները «փեշմերգա» խմբավորումներից, ինչպես նաև շիա և սուննի կամավորականները` ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---