18  09.11.16 - Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է ՀՀ­-ում ՅՈՒՆԻՍԵՖ-­ի բարի կամքի դեսպան

Մխիթարյան. Արթուր Պետրոսյանը գերազանց մարզիչ է, շատ բան կարող է անել հավաքականի համար

Մխիթարյան. Արթուր Պետրոսյանը գերազանց մարզիչ է, շատ բան կարող է անել հավաքականի համար

PanARMENIAN.Net - Արթուր Պետրոսյանը շատ բան կարող է տալ Հայաստանի հավաքականին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան նշանակվելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում:

«Արթուր Պետրոսյանը մանկուց օրինակ է եղել իմ համար: Նա լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույն ֆուտբոլիստը: Տպավորված եմ նրա աշխատանքով, նա լավ է հասկանում ֆուտբոլից և ինձ համար պատիվ է աշխատել այդպիսի մասնագետի հետ»,-ասել է Մխիթարյանը:

Նոյեմբերի 3-ին Արթուր Պետրոսյանը պաշտոնապես ներկայացվեց որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:

«Նա շատ բան կարող է տալ մեր թիմին»,-ասել է Մխիթարյանը:

Խոսելով Չեռնոգորիայի հետ առաջիկա խաղի մասին` Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ կանի հավաքականին օգտակար լինելու համար, չնայած փոքր խաղային պրակտիկային «Մանչեսթեր Յունայթեդում»:

2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը Հայաստանի և Չեռնոգորիայի միջև տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանի ժամանակով 21:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: «Գլխավորը ցանկությունն է, ոչ թե մարզավիճակը: Եթե կա ցանկություն, մյուս հարցերը հետին պլան են մղվում»,-ասել է ֆուտբոլիստը:

Նոյեմբերի 9-ին Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Նա նշել է, որ իր համար շատ կարևոր է այդ կազմակերպությանն աջակցելն ու բարի դեսպան դառնալը: «Ծանր է արձանագրել, որ ոչ բոլոր երեխաները դպրոցում սովորելու և կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է իրավունք ունենան որպես անձ կայանալու: Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններն օգտագործել, օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին, աջակցելով Հայաստանում ամենախոցելի խմբերին, հատկապես, նպաստելով երեխաների կրթության իրավունքի իրացմանը»,-ասել է Մխիթարյանը:

Ընթերցեք նաև. Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը չեխ մրցավար է սպասարկելու

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---