Կուդրինը Թրամփի հաղթանակը Brexit-ի շարունակությունն է համարում

Կուդրինը Թրամփի հաղթանակը Brexit-ի շարունակությունն է համարում

PanARMENIAN.Net - Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահի ընտրություններում կարող է Brexit-ի շարունակությունը համարվել: Նման կարծիք է հայտնել ՌԴ «Ռազմավարական մշակումների կենտրոն» հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Կուդրինը:

«ԱՄՆ ընտրությունները ցույց են տալիս, որ գլոբալ գործընթացների առկա դինամիկան շատերը չեն ընդունում»,-գրել է ՌԴ ֆինանսների նախկին նախարարը Twitter-ում:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե:

Խոսելով նորընտիր նախագահի տնտեսական քաղաքականության հեռանկարների մասին` Կուդրինն ասել է, որ Թրամփը «կախում ունի գործող համակարգից» անկախ նրա հայտարարություններից:

Ըստ նրա, ԱՄՆ տնտեսական դրվածքն «կհարթի նրա ոչ միանշանակ մտադրությունները»:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև քվեների ոչ պաշտոնական հաշվարկի ավարտին, երբ պարզ դարձավ, որ նա է հաղթել նախագահի ընտրություններում: Իր ելույթը Թրամփը սկսել է բոլոր հավաքվածներին ուղղված երախտիքի խոսքերով և նշել, որ նախագահական մրցավազքը «բարդ գործ է»: Նա ասել է, որ «հենց նոր հեռախոսազանգ է ստացել Հիլարի Քլինթոնից, որը շնորհավորել է նրան հաղթանակի առթիվ: Ի պատասխան նա շնորհավորել է Քլինթոնին «հզոր ընտրարշավի կապակցությամբ» և նշել է «ծանր պայքարը» նախընտրական մրցարշավում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---