ՊԲ. Հակառակորդի կողմից ականակոծությունը տևել է մոտ 3 ժամ, իրավիճակը հանդարտվել է

ՊԲ. Հակառակորդի կողմից ականակոծությունը տևել է մոտ 3 ժամ, իրավիճակը հանդարտվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի շձման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված ականանանետային հարվածները որոշակի ընդմիջումներով տևել են մոտ 3 ժամ՝ 12:15-ից մինչև 15:30-ը:

ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից:

«Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «Իստիգլալ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ», - նշվում է հաղորդագրությունում:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է», - ընդգծվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանն ականանետեր էր կիրառում շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---