ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման ուղիներին որոնմանը:

Նախարարները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում, «նորմանդյան քառյակի» առաջնահերթ խնդիրները ներուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Մինսկի պայմանավորվածությունների կատարման համատեքստում:

Նոյեմբերի 17-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ռուսական կողմն է ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարի հեղինակը, իսկ Բաքուն Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը դեմ է արտահայտվել մեխանիզմի ներդրմանը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---