Սահմանամերձ Բարձրունին արտաքին լուսավորություն ունի 40-ամյա դադարից հետո23 նոյեմբերի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ Բարձրունին մեկն է այն բնակավայրերից, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո տարիներ շարունակ քայքայված ենթակառուցվածքների խնդիր է ունեցել: Այստեղ արտաքին լուսավորություն չի եղել շուրջ չորս տասնամյակ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է լուսավորությամբ: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում՝ տեղակայվել է 81 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Ծրագրի առաջին փուլով 40 լուսարձակ տեղեկայելու արդյունքում լուսավորվել են բնակավայրի հիմնական փողոցները: Ընթացիկ տարում համագործակցող կողմերն ավելացրել են ևս 41 լուսարձակ՝ ամբողջությամբ կարգավորելով խնդիրը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: Սահմանամերձ գյուղ հերթական շրջայցի ընթացքում՝ համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և բնակիչները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլև՝ աշխուժացնել Բարձրունի գյուղի կյանքը։ «Այսպիսի բնակավայրերում առկա խնդիրների լուծման միջոցներից մեկը դրանց նկատմամբ համակարգված մոտեցումն է: Այս ծրագրի հիմքում առանձնացնում ենք կարևոր երեք թիրախ. սահմանին ապրող մեր հայրենակիցը, նրա ծախսերի կրճատումը և մարդ-բնություն կապի ներդաշնակությունը: Մենք ձգտում ենք ապահովել անվտանգություն, խնայողություն և բնապահպանություն: Սա մի նախաձեռնություն է, որն ունենալու է և՛ կարճաժամկետ և՛ երկարաժամկետ արդյունք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Լուսատուները բնակավայրի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |