ՇՀԿ-ն Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին. Չենք շտապում ընդլայնվել![]() 23 նոյեմբերի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) արագ ընդլայնվելու նպատակ չունի: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը` անդրադառնալով Թուրքիայի հնարովոր անդամակցությանը ՇՀԿ-ին: Նա նշել է, որ ցանկացողների թվում են նաև Սիրիան և Ուկրաինան: Պատասխանելով ՄԱԿ-ում լրագրողների հարցին կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին հարցին` Ալիմովը նշել է, որ «Թուրքիան երկխոսության գծով գործընկեր է»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե որպես այլընտրանք Եվրամիությանը՝ Թուրքիան կարող է միանալ «Շանհայի հնգյակին»: «Մենք չենք շտապում ընդլայնվել: Հիմա քայլ առ քայլ, ըստ պարտավորությունների մասին հուշագրի, աշխատում ենք Հնդկաստանի ու Պակիստանի հետ: Մենք կավարտենք այդ ընթացակարգը, հետո կտեսնենք, թե ինչպես դա կաշխատի: Մենք հանգիստ գնում ենք մեր ճանապարհով: Մենք մեր ծրագիրն ունենք, և մենք այն կյանքի ենք կոչում»,-ասել է Ալիմովը: «Շանհայի հնգյակին» միանալու Թուրքիայի հավանականության վերաբերյալ ավելի վաղ խոսել էր նաև Շանհայի համագործակցության կազմակերպության համահիմնադիր, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը: Նա ասել էր, որ «Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից: «Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից՝ սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,-հավելել է Իվաշովը: «Թուրքիան չպետք է ամեն գնով ձգտի Եվրամիությանն անդամակցել, քանի որ փոխարենը կարող է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ»,-հայտարարել էր Էրդողանը: 2013-ին Անկարան ՇՀԿ-ում ստացավ երկխոսության գործընկերի կարգավիճակ` հայտարարելով, որ «նույն ճակատագիրն ունի» այդ դաշինքի երկրների հետ: Ընթերցեք նաև. ՇՀԿ համահիմնադիր. «Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |