Դիլիջանի ազգային պարկում որսագողության դեպքով նյութեր են նախապատրաստվում 5 դեկտեմբերի 2016 - 18:47 AMT PanARMENIAN.Net - 2016-ի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի Գոշ տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց, հայտնում է բնապահպանության նախարարությունը: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Սյունիքի տարածքային բաժինը Ոստիկանության Կապանի բաժնի հետ համատեղ հայտնաբերել է որսագողության դեպք՝ որսված 2 այծյամ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |