ԼՂՀ վարչապետը` Վաշինգտոնում. Կարևորվել է ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու անհրաժեշտությունը 7 դեկտեմբերի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ իր աշխատանքային այցի շրջանակներում, Վաշինգտոնում հանդիպել է հայկական երկու կազմակերպությունների ղեկավարությանը և մասնակցել ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Հանդիպելով Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին՝ վարչապետը նրանց հետ քննարկել է համահայկական նշանակության և Արցախին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները: Հարությունյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերակատարումը Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման և իրազեկվածության բարձրացման գործում: Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու և Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը: Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցում էին նաև հոգևոր դասի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին՝ կարևորելով նրա այցը Սփյուռքում և ԱՄՆ պետական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Վարչապետն իր ելույթում համառոտակի ներկայացրել է ԼՂՀ պետականաշինության, տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման գործընթացները: Նա ընդգծել է Արցախի զարգացման և միջազգային ներկայացվածության գործում Սփյուռքի բացառիկ մասնակցության նշանակությունը՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով հնարավորինս աջակից լինել հայրենիքի խնդիրների լուծմանը, հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, պաշտպանության համակարգին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և այլ ոլորտների: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և անվտանգային մարտահրավերները Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր |