Խմելու ջրի նոր միասնական սակագինը հաստատվել է. Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

Խմելու ջրի  նոր միասնական սակագինը հաստատվել է. Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում խմելու ջրի նոր միասնական սակագին է հաստատվել՝ 180 դրամ/խմ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 9-ի նիստում քննարկվել են «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը:

ՀԾԿՀ-ն քվեարկությամբ որոշել է՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները. 1) խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):

Այսինքն՝ սպառողի համար ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենա 180 դրամ/խմ: Դրանից առաջ ՀՀ-ում մի քանի սակագին էր գործել.ամենացածր սակագինը գործում էր «Երևան Ջուր» ընկերության սպասարկման տարածքում՝ 170.3 դրամ: Մյուս ընկերությունների սպասարկման տարածքում գործում էր 179.78, 172 և 203 դրամ սակագները:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարվա համար: Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվել է Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Ընկերությունն իր վարձակալական պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---