Դիարբեքիրում զինված բախումներից վնասված հայկական 2 եկեղեցի կվերականգնվի 9 դեկտեմբերի 2016 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը մոտ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝ Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար, հայտնում է Ermenihaber-ը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության վրա հղումով: Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես անցյալ տարի մեծ վնաս էին կրել թուրք-քրդական ռազմական գործողություններից: Կաթոլիկ եկեղեցում բախումների ժամանակ ինքնաշեն ռումբ էր պայթեցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել էին եկեղեցու զանգակատունը, ճակատային պատերը և քահանայատունը: Վերակառուցման արդյունքում կպահպանվի եկեղեցիների նախնական տեսքը: Այս ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսված է 2018-2019թթ.: Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ընթացքում ավերված շինությունների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի, 1.277 է: Ավերված կառույցների թվում կան նաև հայկական շինություններ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |