Երևանում մարզային մշակույթի օրեր կանցկացվեն. Ցուցահանդես և համերգ կլինի

Երևանում մարզային մշակույթի օրեր կանցկացվեն. Ցուցահանդես և համերգ կլինի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Երևանում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագիրը, որին կմասնակցի ՀՀ Շիրակի մարզերի 18 ուսումնական հաստատության մոտ 80 շնորհալի երեխա և պատանի:

Ծրագրի շրջանակում` դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կբացվի մարզի պատանի ստեղծագործողների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ՝ երաժիշտ-կատարողների, երգչախմբի, պարային և երաժշտական համույթների մասնակցությամբ:

Մարզից ժամանած երեխաների համար կկազմակերպվեն նաև այցելություններ Երևանի մշակութային օջախներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան:

«Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2008-ից և միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հայաստանի մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: Ծրագրի իրականացմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների մասնագիտական ունակությունների զարգացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզերի միջև մշակութային կապի ամրապնդման համար:

2008-2015 թվականների ընթացքում ծրագրին մասնակցել է 730 երեխա` ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 155 ուսումնական հաստատությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---