Ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն 90 կողմ ձայով ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է:

Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվությամբ՝ երեքից վեց տարի կազատազրկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի, գրում է Aysor.am-ը:

Այդ հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):Ըստ նախագծի, իրավապահները քրեական գործ կհարուցեն, եթե պաշտոնյաների հայտարարագրած գումարն ու եկամուտներն իրարից կտարբերվեն առնվազն 5 միլիոն դրամի չափով։

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1-ից:

Այս նախագիծը, սակայն, օրենքի վերածվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---