Երևանում անհայտները բանկոմատներ են պայթեցրել

Երևանում անհայտները բանկոմատներ են պայթեցրել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Երևանում երկու բանկոմատի վրա ավազակային հարձակում է կատարվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Բաղրամյան փողոցում ահազանգ են ստացել, որ ՎՏԲ-Հայաստան բանկին պատկանող բանկոմատին ամրացված է գազի բալոն և հնարավոր է պայթի: Իսկ Սարյան փողոցում ահազանգը, ըստ աղբյուրի, եղել է աղմուկի մասին, հաղորդում է Panorama.am-ը:

Ոստիկանությունից հայտնել են նաև, որ հերթապահ խմբերը բաշխված են, կատարվում են քննչական գործողություններ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ ասել է, թե առաջին ահազանգը ստացվել է Կենտրոն տարածքից և դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Սարյան փողոցում պայթեցվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին պատկանող բանկոմատը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դրամներ, կատարվել է հափշտակություն: Ներկայումս քննությամբ ճշտվում է վնասի չափը:

Հաջորդ ահազանգը ստացվել է Արաբկիր վարչական շրջանից, հանցագործություն կատարած անձինք չեն հասցրել ավարտին հասցնել գործը:

ՎՏԲ-Հայաստան բանկը հաղորդագրություն է տարածել կողոպտման փորձի մասին, որում ասված է.

«Այսօր գիշերը ժամը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---