Սուրենյան. Օդի ջերմաստիճանը ՀՀ-ում նորմայից 10-15 աստիճանով ցածր է

Սուրենյան. Օդի ջերմաստիճանը ՀՀ-ում նորմայից 10-15 աստիճանով ցածր է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը գրանցվել է խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է երբևիցե դեկտեմբերին գրանցված բացարձակ նվազագույն արժեքը: Այս մասին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այսպես, Աշոցքում գրանցվել է -33, Գյումրի, Ծաղկահովիտ՝ -30, Հրազդան, Ապարան՝ -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան՝ -25...-26, Արարատյան դաշտ՝ -19....-22, Երևանի ցածրադիր գոտում՝ -20...-21, բարձրադիր գոտում՝ -16...-18 աստիճան ցուրտ:

«Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով»,- իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ հայտնել է Սուրենյանը:

Դեկտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ 22-գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---