ԱԳԲԱ Լիզինգն ու Caterpillar-ը կգործակցեն. ՀՀ-ում CAT տեխնիկան ավելի շահավետ պայմաններով կվաճառվի

ԱԳԲԱ Լիզինգն ու Caterpillar-ը կգործակցեն. ՀՀ-ում CAT տեխնիկան ավելի շահավետ պայմաններով կվաճառվի

PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի, Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի և Caterpillar Financial-ի միջև ստորագրվել է գործակցության եռակողմ հուշագիր, որի շրջանակում կողմերը շարունակելու են համագործակցությունը՝ ՀՀ-ում տրամադրելով CAT տեխնիկայի ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով:

Մոտ ժամանակներում կողմերը հանդես կգան ֆինանսավորման պայմանների մասին հայտարարությամբ: Հաշվի առնելով ԱԳԲԱ Լիզինգի և Zeppelin Armenia-ի միջև համագործակցության արդյունքում Հայաստանում տվյալ ոլորտի զարգացումը՝ այսուհետ Caterpillar Financial-ի կողմից ֆինանսավորումը իրականացվելու է նախկին տարեկան տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով:

ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի միջև տարիների հաջողված համագործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ՝ ի շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդները ոչ միայն կկարողանան ավելի բարզրացնել կազմակերպության արտադրողականությունը, այլև կկրճատեն ծախսերը:

ԱԳԲԱ Լիզինգը հիմադրվել է 2003թ. և հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը: Ընկերությանը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներից մեկը այս ոլորտում: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են` ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38%:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---