ՊՆ. Ազգ-բանակը սպառողական բրենդ չէ, այլ՝ գաղափարախոսություն

ՊՆ. Ազգ-բանակը սպառողական բրենդ չէ, այլ՝ գաղափարախոսություն

PanARMENIAN.Net - Կարելի է ազգ-բանակը բրենդ համարել, բայց դա սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ իշխանություն, թե ընդդիմություն, պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով ՀԱԿ համագումարում՝ ազգ-բանակ հայեցակարգի վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:

Նախարարն ընդգծել է, որ «Ազգ-բանակ»-ի գաղափարախոսությունը երկրի ռազամականացման գաղափարախոսություն չէ, այն զինված ուժերի հնարավարությունները պետության ու հասարակության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է:

Սարգսյանը նշել է, որ խաղաղությունն ահնար է առանց պաշտպանական ուժեղ համակարգի: Նախարարը խոստացել է ՀՀ առաջին նախագահի դրույթներին անդրադառնալ ավելի ուշ ու առավել մանրամասն:

ՀԱԿ համագումարում իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր. «Մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրագիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղվում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրականացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով»:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ազգի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է, Վիգեն Սարգսյանն ասել է. «Առաջին հերթին մենք հպարտանում ենք մեր զինվորով, որը կանգնած է սահմանագծին և նրա թիկունքում կանգնած մեր հրամանատարով, սպայով, որոնք օր ու գիշեր ծանր ծառայությունով հնարավոր են դարձնում մեր երկրի խաղաղ զարգացումն ու առաջընթացը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---