Խաղաղապահ բրիգադի հրամանատար. Լիբանանում հայ խաղաղապահների թիվը կավելանա![]() 20 դեկտեմբերի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի միջազգային խաղաղապահ առաքելության իրականացման նոր ուղղություն դեռևս չկա, սակայն բանակցություններ են տարվում Լիբանանում հայ խաղաղապահների թվի ավելացման շուրջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, հայտնում է Aysor.am-ը: «Լիբանանյան առաքելության հարցով հանդիպում ենք ունեցել իտալական բանակի գեներալներից մեկի հետ, ու նա մեզ առաջարկել է քննարկել երկրի ղեկավարության հետ, որպեսզի Լիբանանի հայկական խումբն ավելացվի: Համենայնդեպս, իտալական կողմը նման ակնկալիք ունի ու առաջարկում է խումբը հասցնել 100 մարդու»,- ասել է գեներալ-մայոր Սիմոնյանը` նշելով, որ դեռևս պարզ չեն խմբի ավելացման ժամկետները: Խաղաղապահ բրիգադի հրամանատարն ընդգծել է` սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե որքան գոհ են մեր զինծառայողներից խաղաղապահ առաքելությունների ղեկավարներն ու այլ բանակների հրամանատարները: Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելության` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |