Հայ ոսկերիչները կմասնակցեն իսրայելյան ադամանդե շաբաթին

Հայ ոսկերիչները կմասնակցեն իսրայելյան ադամանդե շաբաթին

PanARMENIAN.Net - 2017-ի փետրվարի 13-16-ը հայ ոսկերիչների ասոցիացիայի բարձրաստիճան պատվիրակությունը (Armenian Jewelers Association, AJA) նախագահ Սարգիս Նուրիյանի գլխավորությամբ Իսրայելում կմասնակցի ադամանդի 6-րդ միջազգային շաբաթին (International Diamond Week in Israel, IDWI)` որպես Իսրայելի ադամանդե բորսայի հյուր (Israel Diamond Exchange, IDE), գրված է կազմակերպիչների կայքում, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Բորսային հուշագիր կստորագրվի իսրայելական բորսայի հետ համագործակցության վերաբերյալ` Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ (CIBJO) Գաետանո Կավալիերիի հովանու ներքո:

«Ես ուրախ եմ, որ AJA-ն պաշտոնական պատվիրակություն կուղարկի IDWI: Հայ ոսկերիչները բացառիկ և հին ժառանգություն ունեն, և նրանք լուրջ ներդրում են ունեցել աշխարհում ոսկերչական արդյունաբերության մեջ: Մենք ուրախ ենք, որ AJA-ն համաձայնել է համագործակցել Իսրայելի ադամանդի արդյունաբերության հետ, հատկապես, հաշվի առնելով այն ներդրումները, որոնք մենք կատարել ենք այդ ոլորտն ամրապնդելու համար»,- հաղորդագրությունը մեջբերում է IDE նախագահ Յորամ Դվաշի խոսքերը:

AJA նախագահ Սարգիս Նուրիյանը ասել է, որ նրանք ուրախ են, որ ստացել են Իսրայելի ադամանդի բորսայի հրավերը:

«Մենք պատվիրակություն ենք ուղարկում մասնակցելու միջոցառմանը՝ նպատակ ունենալով համագործակցության ալիքներ ուսումնասիրել և համագործակցության համար ֆորմալ հիմքեր ձևավորել: Մենք գիտենք, որ այս ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի բորսայի համար, և դա մեծ, հիանալի հնարավորություն է ընձեռում տեղեկանալու արդյունաբերության մասին»,- ասել է նա:

Ադամանդի մշակման ոլորտը Հայաստանի արդյունաբերության առաջատար ոլորտներից մեկն է: Ադամանդի հիմնական մատակարարներից մեկը Իսրայելն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---