Եթե միջազգային հանրությունը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները, հապա ինչու՞ է հանդիպում ԼՂՀ պաշտոնյաներին

PanARMENIAN.Net - ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված միջազգային կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններում որեւէ նոր բան չկա: Այդ մասին Երեւանում` Regnum-ի մամլո կենտրոնում, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ին վերաբերվում են նույն կերպ, ինչպես մյուս ինքնահռչակ հանրապետություններին: «Լեռնային Ղարաբաղը բացառություն չէ: Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ընտրությունների արդյունքները չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից, սակայն դա չի նշանակում, որ նրանց հետ բանակցություններ չեն տարվում: Ավելին, ես գտնում եմ, որ նման գնահատականը որեւէ ազդեցություն չի ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Թորոսյանը: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ հակամարտությունների կարգավորման համար պետք է բանակցություններ տարվեն տվյալ ինքնահռչակ հանրապետության բնակչության ներկայացուցիչների հետ: «Ժողովրդի ներկայացուցիչներն ընտրվում են ժողովրդավարության հիման վրա: Այտեղ եւս մեկ հարց է ծնվում. եթե միջազգային հանրությունը չի ճանաչում ընտրությունները Լեռնային Ղարաբաղում, հապա ինչո՞ւ է այն հանդիպում տվյալ հանրապետության պաշտոնատար անձանց հետ»,- ընդգծել է Տիգրան Թորոսյանը:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---