ԵՏՄ երկրները հավանություն են տվել Իրանի հետ ԱԱԳ մասին բանակցությունների մեկնարկին

ԵՏՄ երկրները հավանություն են տվել Իրանի հետ ԱԱԳ մասին բանակցությունների մեկնարկին

PanARMENIAN.Net - ՀՀ, ՌԴ, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հավանություն են տվել Իրանի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ ԱԱԳ մասին բանակցությունների մեկնարկին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«4 երկրի նախագահները հավանություն են տվել Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ առևտրի ազատ գոտիների ստեղծման մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկին: Դա նշանակում է, որ արդեն Եվրասիական հանձնաժողովի հարթակում կսկսվի այդ երկրների հետ համաձայնագիր կնքելու ինտենսիվ նախապատրաստական աշխատանքը»,-ասել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ նախագահները հանձնարարել են աշխատանքային խմբեր ստեղծել, ինչպես նաև բանակցությունները վարելու համար պատասխանատու անձանց նշանակել:

ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ անդրադարձել է Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: «Իրանի նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը»,-ասել է նախագահը:

Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---