ՀՀ 37 սիրիահայ է տեղափոխվել IDeA-ի աջակցությամբ. Եվս 18 մարդ ուզում է

ՀՀ 37 սիրիահայ է տեղափոխվել IDeA-ի աջակցությամբ. Եվս 18 մարդ ուզում է

PanARMENIAN.Net - IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։

«Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 18 հոգի:

Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերոջ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության և Repat Armenia հիմնադրամի միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.

.աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);

·աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);

·աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);

·աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում (Repat Armenia):

«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում սիրիահայերի կարիքների գնահատման նպատակով «Առաքելություն Հայաստան» և Repat Armenia կազմակերպություններն անցկացրել են քննարկումներ, մշակել ծրագրեր, որոնց մեկնարկը կտրվի 2017-ի հունվարին:

IDeA-ի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից կսկսի հոգալ Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բնակարանների վարձակալության ծախսերը:

Սիրիահայերին աջակցելու IDeA հիմնադրամի կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն 784 հազար դրամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---