Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական տեղեկությունը. Ակնայում հրդեհը կարճ միացման հետևանք է

Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական տեղեկությունը. Ակնայում հրդեհը կարճ միացման հետևանք է

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է ադրբեջանական տեղեկությունները, թե Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը։

«Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, որում հրդեհի պատճառ է նշվում էլեկտրալարերի կարճ միացումը:

Ադրբեջանական քարոզչության շինծու էության մեջ համոզվելու համար առանց խմբագրման ու մեկնաբանության տվյալ դեպքի մասին ձեզ ենք ներկայացնում հետևյալ երկու հաղորդագրությունների բնագրերը, որոնցից մեկը հրապարակվել է ադրբեջանական AZERPRESS-ում, իսկ մյուսը՝ Oxu.az կայքում»,-ասվում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Նաև նշվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այսօրինակ ապատեղեկատվությունների պրակտիկան դարձել է սովորական գործելաոճ, որի ամենաթարմ ապացույցներից մեկն էլ դեկտեմբերի 29-ին Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածում ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձից հետո հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքն էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---