Հայկական վարդասայլը հաղթել է ԱՄՆ Վարդերի շքերթի Past Presidents անվանակարգում (վիդեո)

Հայկական վարդասայլը հաղթել է ԱՄՆ Վարդերի շքերթի Past Presidents անվանակարգում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում Վարդերի շքերթ է անցկացվել, որին նաև հայկական թիմ է մասնակցել, հայտնում է Sputnik-Արմենիան:

Գեղեցիկ ու յուրօրինակ վարդասայլերի մրցույթն այս տարի անցկացվել է 128-րդ անգամ:

Հայերի ներկայացրած վարդասայլը հաղթել է Past Presidents անվանակարգում:

Հայ-ամերիկյան Վարդասայլի ընկերակցության (American Armenian Rose Float Association) ֆեյսբուքյան էջում նշված է, որ hայկական վարդասայլն այս մրցանակը նվաճել է ծաղկային և ոչ ծաղկային նյութերն ամենանորարար մեթոդներով օգտագործելու համար:

Հայկական վարդասայլի պատրաստության համար օգտագործվել է 25.000 ճերմակ վարդ՝ Արարատ լեռը խորհրդանշող պատկերը ծածկելու համար, 60-65.000 զանազան ծաղիկներ՝ Արցախի հովատակի պատկերը զարդարելու համար:

Վարդերի շքերթն անցկացվել է հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---