Փայլանը մեջլիսում հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը (վիդեո)

Փայլանը մեջլիսում հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը

PanARMENIAN.Net - Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս»,- ասել է նա ելույթի ժամանակ:

Դեկտեմբերի 29-ին Կարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Ստամբուլի որոշ դպրոցներում Ամանորը նշելու հարցում ստեղծված խոչընդոտներին: Փայլանը հիշեցրել է, որ հայաշատ Շիշլի թաղամասում կան նաև հայկական վարժարաններ, որտեղ Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է:

Նա նաև գրավոր հարցադրում է ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազին՝ պարզաբանում պահանջելով, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---