Փայլանն արձագանքել է Ցեղասպանության մասին խոսելուց հետո իր հասցեին ուղղված քննադատությանը

Փայլանն արձագանքել է Ցեղասպանության մասին խոսելուց հետո իր հասցեին ուղղված քննադատությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է մեջլիսում աղմկահարույց ելույթից հետո առաջացած իրարանցումն ու իր հասցեին ուղղված քննադատությունների տարափը:

«Կրկնում եմ՝ երբ խոսքը հայերին կամ քրդերին է վերաբերում, իսլամականները ( իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը), քեմալականները (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ու ազգայնականները («Ազգայնական շարժում» կուսակցություն) Թուրքիայում մեկ են դառնում: Դժբախտաբար»,- գրել է Փայլանը:

Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին. «Ցեղասպանության և ջարդերի հարցում մենք կորցրել ենք բազմակարծության իրավունքը»:Փայլանն անդրադարձել է նաև քննարկվող սահմանադրական փոփոխություններին՝ դրանց ընդունումը համեմատելով սուլթանական դարաշրջանի հետ՝ նշելով, որ չի կարելի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---