Փայլան. Ցեղասպանության հարցում թուրք պատգամավորները կորցրել են բազմակարծության իրավունքը![]() 14 հունվարի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին: «Ցեղասպանության և ջարդերի հարցում մենք կորցրել ենք բազմակարծության իրավունքը»,- ասել է Փայլանը, մեջբերում էEvrensel.net-ը: Աղբյուրը հաղորդում է, որ խորհրդարանի փոխխոսնակը թույլ չի տվել պատգամավորին շարունակել իր ելույթը: Վերջինս արտահայտել է Թուրքիայում տարածված ու գերիշխող այն տեսակետը, թե այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն որակվել»: Փայլանն անդրադարձել է նաև քննարկվող սահմանադրական փոփոխություններին՝ դրանց ընդունումը համեմատելով սուլթանական դարաշրջանի հետ՝ նշելով, որ չի կարելի ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում: Ավելի վաղ Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում Կարո Փայլանը հայտարարել էր, թե այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին: ![]() ![]()
Ցուցարարները ակցիային են մասնակցել Հայաստանի դրոշով և պաստառներով
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |