Հայերը սկսել են ավելի շատ վիսկի ու ավելի քիչ օղի խմել19 հունվարի 2017 - 12:22 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել 1.285.252 լիտր օղի, ինչը մոտ 200.000 լիտրով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին. 2015-ի նույն ժամանակահատվածում ներմուծվել էր մոտ 1.484.713 լիտր օղի: Այս մասին հայտնել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան տրամադրելով ներմուծված սպիրտային խմիչքների վերաբերյալ տեղեկատվություն: Փոխարենը 2016-ի հաշվետու ժամանակահատվածում մոտ 2000 լ-ով աճել է վիսկիի ներմուծման ծավալը՝ հասնելով 14.678 լիտրի: Մոտ 4000 լ-ով ավելացել է նաև լիկյորի ներմուծումը՝ 6288 լ 2015-ի վերջին եռամսյակի 2485 լ-ի դիմաց: Ռոմի, ջինի և կոնյակի ներմուծման ծավալները գրեթե պահպանվել են. 2769 լ ռոմ, 1961 լ ջին, մոտ 1189 լ կոնյակ: Բացի այս, 2016-ի վերջին եռամսյակում ներմուծվել է ևս 5862 լ այլ ալկոհոլային խմիչքներ: 2015-ի վերջին եռամսյակում ալկոհոլային խմիչքների ներմուծման ծավալները հետևյալն են եղել՝ 12.770 լ վիսկի, 2485 լ լիկյոր, 3262 լ ռոմ, 1797 լ ջին, մոտ 1000 լ կոնյակ և 8429 լ ալյ ալկոհոլային խմիչքներ: Ստացվում է, որ 2016-ի վերջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ընդհանուր ալկոհոլային խմիչքների ներմուծումը նվազել է՝ 1.514.502 լիտրից հասնելով 1.318.000-ի: Սակայն նվազումը տեղի է ունեցել հիմնականում օղու ծավալների անկման հաշվին: Չհաշված օղին, այլ ալկոհոլային խմիչքների ծավալն աճել է՝ մոտ 30 հազար լիտրից հասնելով մոտ 33 հազարի: Ընդ որում, կրճատվել են նաև տեղական օղու արտադրության ծավալները. 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին (2016-ի դեկտեմբերի տվյալները դեռևս հասանելի չեն) արտադրվել էր մոտ 2.4 մլն լիտր օղի, 2016 թվականի նույն ժամանակահատվածում, արտադրությունը նվազել է մինչև մոտ 1.12 մլն լիտր : Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |