ՊՆ ղեկավար. Եթե չունենանք խաղաղություն պարտադրող ԶՈւ` մեր առաջընթացը հնարավոր չի լինի

ՊՆ ղեկավար. Եթե չունենանք խաղաղություն պարտադրող ԶՈւ` մեր առաջընթացը հնարավոր չի լինի

PanARMENIAN.Net - Բանակն այն նվաճումն է, որ հայ ժողովուրդը կարողացավ կերտել իր աշխատանքով ու նվիրումով: Այդ մասին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Շնորհավորում եմ բոլորիս ամենամեծ ձեռքբերման` բանակի 25-ամյակի կապակցությամբ: Բանակն այն նվաճումն է, որը մեր ժողովուրդը կարողացավ կերտել իր աշխատանքով ու նվիրումով և այն դարձավ մեր ազգային միասնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը», - ասել է Վիգեն Սարգսյանն` ընդգծելով, որ բանակի տոնը վերպետական, համազգային բնույթի տոն է:

«Բանակում ընդունված է ասել, որ որևէ մեկն այնքան լավ չգիտի խաղաղության գինը, որքան զինվորականները: Վստահ եմ` մեր պարագայում յուրաքանչյուր քաղաքացի` սահմանապահ գյուղի բնակչից մինչև քաղաքի կենտրոնում բնակվող, բոլորը շատ լավ են հասկանում, որ եթե չլինի խաղաղությունը, եթե մենք չունենանք այդ խաղաղությունը պարտադրող ուժեղ զինված ուժեր` մեր առաջընթացը հնարավոր չի լինելու: Ուրեմն շարունակենք համատեղ աշխատել, մեր նոր հաղթանակները կերտելու ու առաջընթացի համար: Շնորհավոր բոլորիս տոնը»,- ասել է պաշտպանության նախարարը:

Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը. 25 տարի առաջ հենց այս օրը ստեղծվեց Հայկական բանակը: Բանակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն:

«Եռաբլուրում» է եղել նաև Ստեփանակերտից ժամանած պատվիրակությունը, այդ թվում` ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---