ՀՀ ԱԳՆ. Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պահը դեռ չի հասել 1 սեպտեմբերի 2007 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն գտնում է, որ պաշտոնական Երեւանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը վաղաժամ է: Մեկնաբանելով «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության կողմից Հայաստանի խորհրդարան ներկայացված նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին` երկրի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանարապետության ճանաչումը միշտ եղել է եւ այօր եւս գտնվում է երկրի արտաքին քաղաքականության օրակարգում: Անկախությունը պետք է ճանաչվի այն պահին, երբ դա կլինի առավել արդյունավետ քայլ, եւ կաջակցի հակամարտության վերջնական կարգավորմանը: «Այդ պահը դեռ չի հասունացել»,- ամփոփել է Կարապետյանը, հաղորդում է Regnum-ը:Նշենք, որ խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրենքի նախագիծը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |