ՀՀ-ն և ԵՄ-ն կբանակցեն ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ

ՀՀ-ն և ԵՄ-ն կբանակցեն ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծվելու է բանակցային խումբ:

Ըստ որոշման, բանակցային խմբի ղեկավարը լիազորվում է ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները:

Բանակցությունները միտված են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծմանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

ԵՄ խորհուրդը 2016-ի դեկտեմբերի 1-ին ընդունել է մանդատ, որը Եվրոպական հանձնաժողովին թույլ կտա բանակցություններ սկսել Հայաստանի հետ ԵՄ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ:

ԵՄ- Հայաստան ավիացիոն համաձայնագիրը, որպես հորիզոնական համաձայնագիր, կփոխարինի ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ կնքված առանձին համաձայնագրերին: Արդյունքում Եվրոպական միության ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաև ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթեր իրականացնել դեպի Հայաստան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---