ՀՀ-ն ու Իրանը կփորձեն կանխել լարվածության նոր օջախների ձևավորումը տարածաշրջանում

ՀՀ-ն ու Իրանը կփորձեն կանխել լարվածության նոր օջախների ձևավորումը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին համակարծիք են, որ լարվածության նոր օջախների ձևավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին նրանք ասել են փետրվարի 2-ին Թեհրանում կայացած հանդիպմանը, հաղորդում են պաշտպանության նախարարությունից:

Վիգեն Սարգսյանը և Ալի Ակբար Վելայաթին նշել են, որ անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության և ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։

Ալի Ակբար Վելայաթին նշել է, որ երկու երկրներն արդեն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում տնտեսության մի շարք ճյուղերում և հույս է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը կխթանի համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին Վիգեն Սարգսյանը և Ալի Ակբար Վելայաթին ընդգծել են, որ այն ռազմական լուծում չունի և կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։

Փետրվարի 2-ի երեկոյան Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Կարդացեք նաև՝ ՊՆ․ ՀՀ-ն ցանկանում է պաշտպանական ոլորտում ընդլայնել գործակցությունը Իրանի հետ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---