Ադրբեջանցի հաքերները հայկական մոտ 50 կայք են կոտրել

Ադրբեջանցի հաքերները հայկական մոտ 50  կայք են կոտրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները մի շարք հայկական կայքեր են կոտրել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ադրբեջանական հաքերները բավականին լուրջ հարձակում են արել՝ կոտրել են լրատվամիջոցի, կուսակցության կայք։ Ընդհանուր առմամբ մոտ 50 կայք, սաբդոմեյններ կան ցանկում»,–գրել է նա։

Մարտիրոսյանը նաև ներկայացրել է հարձակման ենթարկված է կոտրված կայքերի ցանկը:

Դրանց թվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Շողակաթ» հեռուստաընկերության, եկեղեցական և բնապահպանական կայքեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---