«Հրանտի ընկերները» ցույց են կազմակերպել Դինքի գործով դատական նիստից առաջ![]() 6 փետրվարի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Ստամբուլում տեղի կունենա պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները նիստից առաջ Ստամբուլի Չաղլայան արդարադատության շենքի առջև ցույց են կազմակերպել : «Սպանությունից ուղիղ 10 տարի է անցել, մենք 10 տարի արդարության ենք սպասում», - ասել է նախաձեռնության անդամներից Բյուլենթ Այդընը, հաղորդում է «Ակոսը»: Նիստի օրակարգի համաձայն, պաշտպանական ճառով հանդես կգա մեղադրյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որն ավելի վաղ տեղի ունեցած նիստերի ընթացքում հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ Դինքին պաշտպանելու համար պետությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել: Յըլմազերը կասկածվում է Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամ լինելու համար և ձերբակալվել է հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած հետաքննության շրջանակում: Պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |