Գառնիում ճոպանուղի կկառուցվի10 փետրվարի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունը նախատեսում է Գառնիում ճոպանուղի կառուցել: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իրենք մոտ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացնելու: «Մենք մեր ներկա քաղաքականությունը որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման ուղությամբ»- ասել է Արծվիկ Մինասյանը: Մանրամասնելով Գառնիի ճոպանուղու ծրագիրը, նախարարը նշել է, որ այն ներառում է Քարերի սիմֆոնիայի հուշարձանն ու Խոսրովի անտառ արգելոցը: «Ուզում ենք իրականացնել ծրագիր, որն ուղիղ կապ կունենա նաև Խոսրովի անտառ արգելոցի հետ և հետաքրքիր շղթա կապահովի: Ընդհանուր նպատակն է ունենալ ճոպանուղի, որը կապահովի ելքը ձորի վրայից և այցելուներին կտանի Քարերի սիմֆոնիայի մոտ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նախնական գնահատմամբ ծրագիրը կարժենա մոտ 5 մլն դոլար: Նա նշել է, որ այժմ աշխատում են նախագծումների վրա: Նախատեսվում է կառուցել նաև կամուրջ և զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոններ: Բացի այդ, Մինասյանը տեղեկացրել է, որ Քարերի սիմֆոնիայում 2017-ին դրամաշնորհային ծրագրով իրականացվելու են քարտեզարգման, անվտանգության գոտու և անձնագրավորման աշխատանքներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |