Զեյթունցյան. 2017-ի ռազմավարության հիմնաքարը ՀՀ ճանաչելիության բարձրացումն է ամբողջ աշխարհում

Զեյթունցյան. 2017-ի ռազմավարության հիմնաքարը ՀՀ ճանաչելիության բարձրացումն է ամբողջ աշխարհում

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելել է 1 մլն 259.657զբոսաշրջիկ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«2016-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 2 մլն 867.008, որից, վիճակագրական տվյալներով, զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 259.657 կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7%-ով», - նշել է Զեյթունցյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ այցելություններ եղել են հիմնականում ՌԴ-ից, Իրանից, ԱՄԷ-ից, Չինաստանից և Եվրոպայից: Նա նաև ընդգծել է, որ աճ է նկատվել նաև ներգնա տուրիզմի ոլորտում, և 9 ամսվա տվյալների համաձայն, այն 11%-ով ավելացել է:

2016-ի ընթացքում Հայաստան է այցելել Իրանի 188.851 քաղաքացի: Նախորդ՝ 2015 թվականի համեմատ Իրանից ՀՀ այցելածների թիվն ավելացել է միանգամից 30 տոկոսով:

Անդրադառնալով զբոսաշրջության պետական կոմիտեի հիմնական գործառույթներին՝ Զարմինե Զեյթունցյանը ընդգծել է, որ Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով իրենց կողմից մշակվել է ռազմավարական քարտեզ՝ թիրախավորելով զբոսաշրջության շուկաները:

«2017 թվականի մեր ռազմավարության հիմնաքարը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է ամբողջ աշխարհում, հատկապես թիրախային շուկաներում», - ասել է Զեյթունցյանը՝ տեղեկացնելով, որ կոմիտեի կարգախոսն է՝ «ճանաչելիություն, հասանելիություն, մատչելիություն»:

Բրիտանական հայտնի Momondo որոնողական համակարգը Երևանը ներառել է շարքում: Հայաստանը ներառվել է բնակության համար աշխարհի ամենամատչելի երկրների 20-յակում: Այդպիսի տվյալներ է բերում Numbeo կազմակերպությունը` հիմնվելով 2017-ին երկրներում ապրուստի արժեքի վարկանիշի վրա:

Ընթերցեք նաև. ՌԴ քաղաքացիների համար ՀՀ-ում զբոսաշրջության լայն փաթեթ կմշակվի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---