Ադրբեջանն իր տարերքում է. Բաքվում ոչնչացվում է քրիստոնեական գերեզմանոցը

PanARMENIAN.Net - Բաքվում ավտոմայրուղու շինարարության քողարկման տակ ավերվում է Նարիմանյան քրիստոնեական գերեզմանոցը, որտեղ հիմնականում հուղարկավորված են հայեր, հրեաներ եւ ռուսներ:



Ինչպես հայտարարել է ադրբեջանական Քաղաքացիական ծառայությունների տրեստի գլխավոր ինժեներ Ֆիրուզ Ասկերովը, «լուրերն այն մասին, թե բուլդոզերները քանդել են Նարիմանյան գերեզմանոցը, չեն համապատասխանում իրականությանը: Նրանք աշխատում են այստեղ ճանապարհ կառուցելու համար` տեղափոխված շիրիմների տեղում»:



Նրա խոսքերով, «մինչ օրս այդ գերեզմանոցից տեղափոխվել է 134 գերեզման»: Ֆ.Ասկերովը նշել է, որ ադրբեջանական գերեզմաններից բացի, գերեզմանոցում գտնվում են նաեւ ռուսների, վրացիների, մոլոկանների, թաթարների շիրիմներ: (Ընդ որում հայերի շիրիմների մասին չի հիշատակվում` խմբ.): Նա ընդգծել է, որ «գերեզմանոցից կտեղահանվեն այն շիրիմները, որոնք նախատեսվում են նոր ճանապարհի շինարարության պլանով»: Աշխատանքների ավարտի ժամկետի մասին ոչինչ չի ասվում, հաղորդում է ԱՊԱ-ն:



Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ կվերահուղարկավորեն շիրիմները, սակայն, դատելով Ինտերնետում զետեղված լուսանկարներից, այժմ այդ ամենը նման է մեծ կույտի: Լուսանկարների հեղինակների խոսքերով, բուլդոզերներն ուղղակի հողին են հավասարեցնում գերեամանները, հարազատներին հնարավորություն չտալով վերահուղարկավորել իրենց մերձավորների աճյունը:



Ըստ իշխանությունների վարկածի, էքսգումացիան եւ եւ վերահուղարկավորումը կատարվում են անվճար հանգուցյալների հարազատների ներկայությամբ` ըստ նրանց էթնիկ եւ կրոնական ավանդույթների: Մինչդեռ, Հրեական նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի հրեական համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, «որոնք ստիպված էին անցնել նարիմանյան մղաձավանջի միջով», «հրեական անավդույթների կատարումն այդ տարածքում սահմանափակվում է նրանով, որ փորողները բահերով լցնում են հրեաների աճյունը պլաստիկ պարկերի մեջ եւ հանձնում հարազատներին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---