14 հոկտեմբերի 2002 - 19:20 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հոկտեմբերի 15-ին Երեւանում կսկսվի տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Ռուսական կողմից նիստին կմասնակցեն հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ձեռներեցներ Ռուսաստանի Դաշնության մի շարք սուբյեկտներից: Նիստի օրակարգում, մասնավորապես, կքննարկվեն համագործակցության հարցեր Հայաստանի եւ ՌԴ տարբեր սուբյեկտների միջեւ: