Իրանահայ բուժքույրը` 2016-ի Իրանի օրինակելի բուժքույր

Իրանահայ բուժքույրը`  2016-ի  Իրանի օրինակելի բուժքույր

PanARMENIAN.Net - Սպահանի «Ալ-զահրա» ուսուցման և բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում աշխատող հայազգի բուժքույր Անահիտ Փիլոսյանը Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպության կողմից ճանաչվել է 2016-ի օրինակելի բուժքույր` մասնագիտական բարձր հմտությունների, հիվանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարության և աշխատանքում դրսևորած պարտաճանաչության ու բծախնդրության համար:

Անահիտ Փիլոսյանը ծնվել է 1976-ին Ահվազում, որտեղ է ապրել է մինչև իր ամուսնանալը` 2000 թվականը: Դպրոցական կրթությունը ստացել է Ահվազի հայոց ազգային «Քարուն» տարրական և «Րաֆֆի» ուղեցույց և պարսկական «Եֆաթ» միջնակարգ դպրոցներում:

Այնուհետև ընդունվել է Ահվազի Ազատ համալսարան, գրում է Norjugha.ir կայքը:

Նա սկսել է աշխատել «Ալ-զահրա» հիվանդանոցում 2001-ից և մինչև օրս անդամակցում է Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---