ԱԿԲԱ բանկի «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» խաղարկությունը կայացել է

ԱԿԲԱ բանկի «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» խաղարկությունը կայացել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Արմենիա մասնաճյուղում տեղի է ունեցել բանկի կողմից նախապես հայտարարված «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» ակցիայի խաղարկությունը:

Ակցիան իրականացվում էր «Ապառիկ տեղում» ծառայության շրջանակում և հնարավորություն էր ընձեռում 2016թ-ի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ նշված ծառայության միջոցով գնումներ կատարած հաճախորդներին շահել հենց այն իրը, որը նրանք գնել էին՝ օգտվելով բանկի կողմից տրամադրվող ապառիկ վարկավորումից:

Ակցիայի ընթացքում գնումներ կատարած հաճախորդների միջև անցկացվել է խաղարկություն: Շահողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ միջոցառումը լուսաբանող լրագրողների կողմից:

Ընդհանուր առմամբ, խաղարկվել է 20 շահում 6 տարբեր անվանակարգում:

Խաղարկության ամբողջ ընթացքը ցուցադրվել է առցանց եղանակով՝ բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Հաղթող ճանաչված մասնակիցները ազատվեցին ապառիկ առևտրի վարկավորման պայմանագրով սահմանված պարտավորություններից:

Շահած հաճախորդներն են՝ Նարեկ Ղամբարյան, Սիրանուշ Սահակյան, Վահան Սոլոմոնյան, Տիգրան Ստեփանյան, Գրիգոր Մարգարյան, Մարինե Ստեփանյան, Արտակ Գևորգյան, Արմեն Սեփխանյան, Ռազմիկ Գաբրիելյան, Խիկար Աղամալյան, Արաքսյա Մխիթարյան, Հեղնար Պարոնիկյան, Սիլվա Երկնափեշյան, Գոհար Սաղաթելյան, Գայանե Ավետիսյան, Բելա Բեգլարյան, Անդրեաս Մուրադյան, Մեխակ Խալաթյան, Հենրիետա Հովհաննիսյան, Իսրաել Պողոսյան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---