Facebook-ն անսարք է․ Օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջեր25 փետրվարի 2017 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ֆեյսբուքը մարդկանց դուրս է հանում իրենց էջերից և թույլ չի տալիս կրկին մուտք գործել։ Ամենայն հավանականությամբ, սա կայքի անսարքության հետևանք է։ Որոշ օգտատերեր տարօրինակ հաղորդագրություններ են տեսնում, որոնց համաձայն իրենց բոլոր նամակագրությունները ջնջվել են, քանի որ սփամ են պարունակել։ Մյուսները հետ են ուղարկվում կայքի գլխավոր՝ մուտքի էջը, իսկ այնուհետև չեն կարողանում մուտք գործել իրենց էջը, հաղորդում է The Independent-ը։ Հանդիպում են նաև այլ դեպքեր, երբ օգտատերը պարզում է, թե իբրև իր կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, և գաղտնաբառը փոխված է։ Բայց, փաստորեն, կայքի անվտանգության համակարգը խաթարվել է, և Ֆեյսբուքն առանց պատճառի թույլ չի տալիս մարդկանց մուտք գործել իրենց էջերը։ Նշված խնդիրների հետ բախվել են նաև ՀՀ որոշ օգտատերեր։ Հաղորդվում է, որ մարդիկ ամբողջ աշխարհում բախվում են այս խնդիրներին։ Ավելի շատ խնդիրը գրանցվել է Եվրոպայում և ԱՄՆ Արևելյան ափին, սակայն նշվում է, որ հավանաբար սա կախված է ժամային գոտուց, և շուտով խնդրի մասին կբարձրաձայնեն նաև Ասիայում և ԱՄՆ Արևմտյան ափին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |