«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան». Մարտի 1-ի դեպքերին քաղաքական գնահատական պետք է տրվի

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան». Մարտի 1-ի դեպքերին քաղաքական գնահատական պետք է տրվի

PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել մարտի 1-ի տարելիցի վերաբերյալ:

«Լրանում է 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9-րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։

Մենք համոզված ենք, որ Մարտի 1-ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ», - ասված է հայտարարությունում։

Դաշինքը պնդում է՝ մարտի 1-ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։

«Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1-ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։

Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում», - ասված է հայտարարությունում։

Մարտի 1-ի դեպքերից 9 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---