Յուրի Լուժկով. Հատուկ ուշադրություն է պետք դարձնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի Հանրապետության եւ դրա մայրաքաղաք Երեւանի հետ հարաբերությունների զարգացումից, սակայն ներուժը տեսնում է առեւտրային հարաբերությունների զարգացման մեջ: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ հանդիպմանը: Հայ պատվիրակության կազմում են պաշտպանության, առեւտրի եւ էկոնոմիկայի զարգացամն, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի նախարարները: «Մենք գոհ ենք մեր հարաբերություններից մշակութային եւ կրթական կապերի ոլորտում: Մենք այդքան գոհ չենք մեր առեւտրային հարաբերություններից: Եւ դա բացթողում է»,- ընդգծել է Լուժկովը: Հարաբերությունների այդ կետին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:



Լուժկովը նաեւ նշել է, որ Մոսկվայում նորաբաց «Երեւան-Պլազա» համալիրում «քիչ են հայկական ապրանքները»: Քաղաքապետը եւս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել է, որ դա անհրաժեշտ է ուղղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---