Հոկտեմբերի 1-ին Վարդան Օսկանյանը մեկնելու է Նյու-Յորք մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 62-րդ նստաշրջանին26 սեպտեմբերի 2007 - 20:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Նյու-Յորք մասնակցելու ՄԱԿ-ի ԳՎ 62-րդ նստաշրջանին: Նյու-Յորքում գտնվելու ընթացքում նախարար Օսկանյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Հոկտեմբերի 2-ին նախարար Օսկանյանը Նյու-Յորքում կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հոկտեմբերի 3-ին նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Գլխավոր Ասամբլեայի նիստին, իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին նա ելույթով հանդես կգա ԳԱ Խաղաղության համար միջկրոնական եւ միջմշակութային համագործակցության Բարձր մակարդակի երկխոսության նիստին: Նույն օրը նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հոկտեմբերի 5-ին նախարար Օսկանյանը կմեկնի Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Այնտեղ Վարդան Օսկանյանին կշնորհվի նաեւ Dean's Medal մրցանակը: Հաջորդ օրը վերադառնալով Նյու-Յորք` ՀՀ արտգործնախարարը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |