ԵՏՄ-ն ու Իրանը սկսում են ԱԱԳ ստեղծման համաձայնագիր նախապատրաստել

ԵՏՄ-ն ու Իրանը սկսում են ԱԱԳ ստեղծման համաձայնագիր նախապատրաստել

PanARMENIAN.Net - Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

Միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ստորագրել են նաև 2015-2016-ի համար անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին, «ԵՏՄ-ում ինտեգրացիոն պոտենցիալ ունեցող տնտեսության ոլորտների և դրանց օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նիստի մասնակիցները ստորագրել են նաև մինչև 2025թ. ԵՏՄ թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների նախապատրաստման աշխատանքների մասին հանձնարարականը: Ստորագրվել են ագրորադյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների մասին, 2016-2017-ին գյուղարտադրանքի հիմնական տեսակների վերաբերյալ անդամ երկրների առաջարկի և պահանջարկի մասին կարգադրությունները: Ստորագրվել են նաև այլ և այլ փաստաթղթեր:

Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵՏՄ-Իրան բանակցային գործընթացը:

Ընդերցեք նաև.ՀՀ վարչապետ. ԵՏՄ ներուժը դեռևս լիարժեք չի օգտագործվում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---