Հունաստանի ԱԳՆ. ՀՀ հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման բոլոր հնարավորությունները կան

Հունաստանի ԱԳՆ. ՀՀ հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման բոլոր հնարավորությունները կան

PanARMENIAN.Net - Հայ-հունական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և այդ պատմությունը լի է բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, որի հիմքի վրա՝ Հայաստանի անկախացումից ի վեր անցած 25 տարիներին երկու պետությունները ձևավորել են սերտ բարեկամական հարաբերություններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ հանդիպմանը:

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է՝ ավելի խորացնել ու ընդլայնել առկա փոխգործակցությունը Հունաստանի հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին՝ հասցնելով դրանք քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակին:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասը նշել է, որ այդ հարցում միանգամայն համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի հետ և կարծում է, որ բարեկամական այն խորը զգացմունքները, որ տածում են հայ և հույն ժողովուրդները միմյանց նկատմամբ, անհրաժեշտ է ամրապնդել բոլոր ոլորտներում համագործակցություն զարգացնելով և վստահեցրել է, որ Հունաստանն ունի դա իրականացնելու քաղաքական կամք, որի համար առկա է նաև իրավական հիմք՝ ստորագրված ավելի քան երեք տասնյակ համաձայնագրեր ու պայմանագրեր:

Նախարար Նիկոս Կոձիասը ընդգծել է, որ առկա են բոլոր հնարավորությունները Հունաստանի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերություններ և գործընկերություն հաստատելու համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են կրթության, այդ թվում՝ ռազմական կրթության, մշակույթի, տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու ուղղությամբ հետևողական աշխատանքի իրականացումը:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում մարտի 10-ին Երևանում հայտարարել է, որ Հունաստանը կօգնի Հայաստանին ԵՄ երկրների հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ: Ըստ նրա, Հունաստանը ԵՄ վաղեմի գործընկերներից է և պատրաստ է ջանքեր գործադրել ԵՄ հետ Հայաստանի գործակցության ընդլայնման համար:

Ընթերցեք նաև.

Հունաստանի ԱԳ նախարար. Աթենքը ԼՂ հարցի բացառապես խաղաղ լուծման կողմնակից է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---