Հոլանդիայի ադրբեջանական համայնքի ղեկավարին կդատեն հայերի հասեցին ռասիստական արտահայտության համար15 մարտի 2017 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի հայկական համայնքն իր ռեսուրսներն ու բարեկամներին է գործի դնում, որպեսզի դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի Հոլանդիայի ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքինի գործով: Այդ մասին հայտարարել է AzNed.nl կայքի ղեկավար Նարմինա Մարդանովան, գրում է Haqqin.az-ը: Աշքինին ազատազրկում է սպառնում «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար: Իգդիրում ծնված և մեծացած ադրբեջանցի Աշքինը 1991-ին Նիդերլանդներում ստեղծել է առաջին թուրք-ադրբեջանական համայնքը: Հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանսւթյան զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ Իշքանն ասել է. «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա»: Աշքինն արդարացել է, թե իր արտահայտությունը բռնության կոչ չէ Նիդերլանդների հայ բնակչության դեմ: Դատարանը որոշումը կայացնելու է մարտի 17-ին: Իլհան Աշքինին սպառնում են ուղղիչ աշխատանքներ, պայմանական ազատազրկում կամ կալանք: Նշվում է, որ Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերությունների սրման ֆոնին Աշքինի գործը հատուկ նշանակություն է ստանում: Ինքը Աշքինը հայտարարել է, թե դատավարությունը հեշտ չի լինելու, քանի որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրա: «Դատախազն արդեն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամյա փորձնական ժամկետով: Մենք, անշուշտ, կդիմենք Նիդերլանդների Գերագույն դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -ասել է նա: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ: Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում: Ընթերցեք նաև. Ինչու է Թուրքիան նոր առճակատման մեջ մտել Եվրոպայի հետ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |