«Գազպրոմը» մտադիր է ՀՀ-ում արտադրվող էլէներգիան փոխանակել իրանական գազի հետ

«Գազպրոմը» մտադիր է ՀՀ-ում արտադրվող էլէներգիան փոխանակել իրանական գազի հետ

PanARMENIAN.Net - «Գազպրոմը» մտադիր է Հայաստանում՝ Հրազդանի ՋԷԿ-ում, արտադրվող էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազի հետ: «Մենք տեսնում ենք հայկական շուկայում աշխատանքի արդյունավետության բարձրացման ներուժը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում արտադրված էլէլներգիան իրանական գազի հետ փոխանակելու հաշվին»,-հայտարարել է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

«ՀՀ-ն մտադիր է հաջորդ տարի բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գիծ կառուցել, որը «թույլ կտա փոխանակման գործողության արդյունքում էլէներգիա արտահանել Իրան»,-հավելել է նա, գրում է «Վեդոմոստին»:

Այժմ գազի գինը Հայաստանի համար $150 է 1000 խմ գազի համար: «Նախորդ տարվա դեկտեմբերին մենք բանակցել ենք ՀՀ կառավարության հետ և հնարավոր ենք համարել, որ 2017-ին գազի արտոնյալ գինը պահպանվի: Մենք համաձայնել ենք նաև, որ Հայաստանը նվազեցնի ներքին սակագինը բնակչության համար, սակայն, դա հանարովր դարձավ նաև նոր պայմանավորվածության հասնելու շնորհիվ»,-ասել է Միլլերը:

«Գազպրոմը» նաև մշակել է Հայաստանի գազի ոլորտի զարգացման սխեման մինչև 2030թ, որի քննարկումը ՀՀ կառավարության հետ կարող է սկսվել արդեն 2017-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---